Դադարեցվել են Արցախի ԱԺ պատգամավոր Իվան Ավանեսյանի լիազորությունները
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունց տեղեկացնում են ԱԺ պատգամավոր Իվան Ավանեսյանի լիազորությունների դադարեցման մասին:
Արձանագրությունն ուղարկվել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես էր եկել Իվան Ավանեսյանի հրաժարականի մասին հայտարարությամբ: