2620 դիտում
12:41 06-10-2017
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին:
Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հանրապետության Նախագահն Ասո Թավիթյանին հանձնել է պետական բարձր պարգև՝ Պատվո շքանշան, որով նա պարգևատրվել էր Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Ասո Թավիթյանին հայրենանվեր գործունեության համար և մաղթել հետագա հաջողություններ:
«Թավիթյան» հիմնադրամի նախագահը երախտագիտությամբ է ընդունել պետական պարգևը և իր ու հիմնադրամի համար մեծ պատիվ համարել կրթության միջոցով Հայաստանում կենսունակ հասարակություն ստեղծելու և կառավարումն ամրապնդելու գործում ներդրում ունենալը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1155 դիտում
19:40 03-05-2017
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի պատվիրակությանը
Այս բաժնից
631 դիտում
16:00 19-10-2024
Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից. քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման. Ավանեսյան
673 դիտում
15:51 19-10-2024
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով. ջերմաստիճանը կնվազի
556 դիտում
15:22 19-10-2024
Փաշինյանը Գյումրիում ՔՊ Աշխատանքային խմբի նիստ է անցկացրել