11597 դիտում
16:03 06-10-2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 112-րդ լիագումար նիստին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 6-ին մասնակցել է «Ժողովրդարավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 112-րդ լիագումար նիստին:
Նիստի ընթացքում Արփինե Հովհաննիսյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ ներկայացնելով ՀՀ Սահմանադրության նոր դրույթների լիարժեք կենսագործման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման եւ ՀՀ Ազգային ժողովում դրանց քննարկման ընթացիկ իրավիճակը:
Ազգային ժողովի փոխխոսնակը բարձր է գնահատել Վենետիկի հանձնաժողովի հետ շարունակական համագործակցությունը եւ նշել, որ Ազգային ժողովի կողմից արդեն իսկ ընդունված չորս սահմանադրական օրենքներից երեքը ստացել են Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, ինչը մեծապես նպաստել է, որ այդ օրենքները համապատասխանեն միջազգային լավագույն փորձին եւ չափանիշներին:
Միեւնույն ժամանակ Արփինե Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաեւ Սահմանադրության փոփոխություներով պայմանավորված մյուս օրենքների մշակման գործընթացում:
Նմանատիպ նյութեր
3607 դիտում
17:33 19-06-2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին
8077 դիտում
19:39 22-06-2018
Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստին
3778 դիտում
14:11 10-07-2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»