8339 դիտում
20:02 06-10-2017
Քննարկվել են ԵԱՏՄ համատեղ կոոպերացիաների հիմնման հնարավորությունները
ՀՀ տնտեսական զարգացման և նեդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին և Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկին։
Նախարարների հանդիպման օրակարգում են եղել համատեղ արդյունաբերական կոոպերացիաներ հիմնելուն առնչվող հարցեր։ Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է համադրել ԵԱՏՄ երկրների արդյունաբերական ներուժը՝ ստեղծելով արտադրություններ։ Նախարարները պատրաստակամություն են հայտնել օգնել և աջակցել ԵԱՏՄ երկրների գործարարներին համագործակցություն հաստատելու հարցում։ Քննարկվել են նաև ազատ տնտեսական գոտիներում, մասնավորապես «Մեղրի» ազատ տնտեսական գոտում համատեղ գործունեություն ծավալելու նախադրյալները։
Սուրեն Կարայանը, Դենիս Մանտուրովը և Վիտալի Վովկն անդրադարձել են նաև ԵԱՏՄ-ից դեպի երրորդ երկրներ ընդհանուր արտահանման հեռանկարին։
Հանդիպման ավարտին նախարարները պատրաստակամություն են հայտնել առավել պարբերական ձևաչափով հանդիպել և քննարկել ԵԱՏՄ ընդհանուր արդյունաբերական հարցերը իրենց գործընկերների հետ։
Նմանատիպ նյութեր
1447 դիտում
16:07 09-10-2021
Քննարկվել է Հայաստանում Կորեայի առևտրի կցորդի գրասենյակի հիմնման հարցը
Այս բաժնից
733 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
844 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
592 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին