94750 դիտում
19:17 06-10-2017
«Ղեկը փոխելով՝ ոնց որ ագռավի հետևը սոխակի պոչ դնեն, ասեն՝ սիրուն է». Գագիկ Շամշյանը՝ աջ ղեկով մեքենաների մասին. Aravot.am
Ինչպես տեղեկանում ենք [url=http://www.aravot.am/2017/10/06/911960/]Aravot.am[/url]-ից, կառավարությունը քննարկում է աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու հարցը: ԱԺ-ում այդ մասին տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանն ընդունել է աջակողմյան երթեւեկության կանոնները, այսինքն, ղեկը պետք է լինի ձախ կողմից եւ մենք պետք է ունենանք օրենքին համապատասխան մեքենաներ:
Թե ինչու են նման որոշում ուզում ընդունել, նախարարը բացատրել էր այսպես. «Հաշվի առնելով ոստիկանության կողմից ներկայացված վթարների քանակը, թե որ տոկոսն է կազմում աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարները, հաշվի առնելով այդ ամենը՝ կունենանք որոշման նախագիծ, որը կքննարկվի նաեւ ԱԺ խմբակցություններում: Առաջին հերթին մենք մոտենում ենք մարդկանց անվտանգության խնդիրներից»:
Նկատի ունենալով, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հանրապետության գրեթե բոլոր ավտովթարների ժամանակ դեպքի վայրում է լինում եւ լուսաբանում, մենք նրանից հետաքրքրվեցինք՝ իսկապե՞ս վթարների մեծ մասը աջ ղեկով մեքենաների պատճառով է:
Նա պատասխանեց. «Վերջին մեկ տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարները, որ նկարել եմ, կարող եմ ասել, որ զոհերի 40-50 տոկոսը աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ է եղել, մահվան ելքով վթարների մեջ իսկապես մեծ թիվ են կազմում աջ ղեկով մեքենաները, հաճախ վրաերթեր են լինում»:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/10/06/911960/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2593 դիտում
15:21 06-12-2018
Կառավարությունը թույլատրեց աջ ղեկով մեքենաները ներմուծել, ղեկը տեղափոխել ու շահագործել
53814 դիտում
15:04 05-12-2019
Կառավարությունը թույլ տվեց, որ աջ ղեկով մեքենաները ներմուծվեն եւ ՀՀ տարածքում ղեկը փոխվի
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից