211652_close_icon
views-count8178 դիտում article-date 09:46 07-10-2017

Կարեն Կարապետյանը լարված հարաբերությունների մեջ է Տիգրան Սարգսյանի հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ դժկամությամբ է մասնակցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կազմակերպած Եվրասիական գործընկերության միջազգային VI խորհրդաժողովին: Կարեն Կարապետյանին ճանաչողները գիտեն, որ նա առանձնապես լուրջ չի վերաբերվում Արա Աբրահամյանին: Պարզվում է, սակայն, որ վարչապետը լարված հարաբերությունների մեջ է այդ խորհրդաժողովին մասնակցող ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Կարեն Կարապետյանին հայտնի է դարձել, որ ՌԴ ամենաբարձր իշխանական շրջանակների հետ շատ ջերմ հարաբերվող Տիգրան Սարգսյանը լոբբինգ է անում իր ծրագրերի դեմ՝ հօգուտ Սերժ Սարգսյանի՝ այդպիսով Սուրենիչը մի կողմից իր երախտագիտությունն է հայտնում Սերժ Սարգսյանին իր ներկա պաշտոնի համար, նաև հույս ունի, որ Սերժ Սարգսյանը հետագայում էլ իրեն անգործ չի թողնի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր