211652_close_icon
views-count6379 դիտում article-date 10:34 07-10-2017

Առաջիկա հեռուստամարաթոնի ժամանակ Սամվել Կարապետյանը մեծ անակնկալ է խոստացել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Արա Վարդանյանը հայտարարել է, որ առաջիկա հեռուստամարաթոնի ժամանակ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը մեծ անակնկալ է խոստացել՝ չմանրամասնելով, թե խոսքն ինչ անակնկալի կամ ինչ գումարի մասին է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանը վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրերի հիմնական դոնորն է և նրա վարչապետության ֆինանսավորողը: Հաջորդ ամիս Սամվել Կարապետյանի անակնկալը ևս Կարեն Կարապետյանի վարչապետական նկրտումների շրջանակներում է: Հիշեցնենք, որ Ս. Կարապետյանը 250 մլն դոլարի մի խոստում էլ արել էր 2008թ.՝ Սերժ Սարգսյանի կոչին ընդառաջելով և նրա պաշտոնավարման 100 օրվա առթիվ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր