Խոշոր ավտովթարի արդյունքում զոհվել է Ղրղղզստանի փոխվարչապետը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած ավտովթարում զոհվել է Ղրղզստանի փոխվարչապետ Թեմիր Ջումակադիրովը: Վերջինիս Toyota Land Cruiser-ը ճակատ-ճակատի բախվել է ԿԱՄԱԶ-ին:
Փոխվարչապետը մեկնում էր Տալաս, որպեսզի ստուգեր ընտրատեղամասերի պատրաստվածությունը հոկտեմբերի 15-ին կայանալիք նախագահական ընտրություններին:
Վթարի արդյունքում՝ բացի Ջումակադիրովին, տեղում մահացել են նաև նրա վարորդն ու օգնականը:
Նախնական տվյալներով, վթարի մեղավորը բեռնատարի վարորդն է եղել, որը կորցրել է կառավարումը և դուրս եկել հանդիպակած գոտի:
Ջումակադիրովը փոխվարչապետ էր նշանակվել օգոստոսի 26-ին, մինչ այդ զբաղեցնում էր երկրի Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնը: