Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում տասնյակ քաղաքացիներ են կալանավորվել բողոքի ակցիաների ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանում այսօր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին աջակցելու համար անցկացված բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է 80 մարդ: Ակցիաները կազմակերպվել էին երկրի 21 քաղաքներում:
Ամենաշատ ձերբակալությունները տեղի են ունեցել Եկատերինբուրգում, որը նաև միակ քաղաքն է, որտեղ քաղաքապետը դուրս է եկել ցուցարարների մոտ, քանի որ համակրում է ընդդիմադիր գործչին: Մոսկվայում Նավալնիի կողմնակիցները հավաքվել են Պուշկինի հրապարակում և երթով շարժվել դեպի Կրեմլ: Շատ քաղաքներում հանրահավաքներն արտոնված չեն եղել:
Նշենք, որ Նավալնին և նրա դաշնային շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովը ներկայումս գտնվում են վարչական կալանքի տակ` չարտոնված հանրահավաքների կոչեր անելու համար: