211652_close_icon

Մայրաքաղաքում բացվել է նկարիչ Սերգեյ Բաղրամյանի նկարների ցուցահանդեսը

views-count11329 դիտում article-date 15:07 08-10-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել նկարիչ Սերգեյ Բաղրամյանի նկարների ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսում ներկայացված են Լոս Անջելեսում ապրող և ստեղծագործող արվեստագետի Երևանում ապրած տարիների ստեղծագործությունները: Ներկայացնելով արվեստագետի աշխատանքները` նշվել է, որ Սերգեյ Բաղրամյանը ստեղծագործում է ճապոնական, հավերժի, հոգևոր թեմաներով, ինչպես նաև գրքերի նկարազարդման ոլորտում: Նրա աշխատանքների մեծ մասը գտնվում է Լոս Անջելեսի, Նյու Յորքի, Սան Ֆրանցիսկոյի մասնավոր հավաքածուներում:

Նմանատիպ նյութեր