211652_close_icon
views-count9129 դիտում article-date 16:21 24-05-2017

Արթիկ քաղաքում բացվեց մեծ ու սիրված նկարիչ Երվանդ Բիչախչյանի անհատական նկարների ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 20-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքի մշակույթի տանը բացվեց վաստակաշատ արվեստագետ, նկարիչ Երվանդ Բիչախչյանի անհատական նկարների «Երբ բազմերանգ հոգեպնակից ծորում է գույնը» խորագրով ցուցահանդեսը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սիրված նկարիչը այցելուների դատին էր ներկայացրել թվով 1000 ստեղծագործություն։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ստեղծագործությունների թիվն իրականում գերազանցում է 1000-ը, սակայն սրահում բոլոր ստեղծագործությունները չէին տեղավորվի; Նա նաև նշեց, որ իր ծննդավայրում՝ Արթիկում, իր անհատական ցուցահանդեսը բացելը եղել է իր նպատակներից մեկը, սակայն ինչ-ինչ պատճառներով երկար տարիներ չի կարողացել իրագործել նպատակը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հայաստանի տարբեր վայրերից, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրեր, հասարակ քաղաքացիներ, ներկա էին նաև դպրոցականներ, ոստիկանության աշխատակիցներ և պատգամավորներ։ Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 29-ը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր