Կատալոնիայի ղեկավարը խոստացել է անկախությունն ամրագրել օրենքով
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը TV3 հեռուստաալիքի «30 րոպե» ծրագրում խոստացել է անկախության հանրաքվեի մասին օրենքը կիրառել, որը կարող է թույլ տալ կատալոնացիներին պաշտոնապես հայտարարել Իսպանիայից անկախանալու մասին։
«Անկախության հռչակագիրը, որը մենք չենք անվանում անկախության միակողմանի հռչակագիր, օրենքով նախատեսված է և թույլ է տալիս կյանքի կոչել հանրաքվեի արդյունքները։ Մենք կկիրառենք այն, ինչը օրենքն է ասում»,-հայտարարել է նա։
Վերջինս հավելել է, որ Բարսելոնն ու Մադրիդը այդպես էլ «կապի դուրս չեկան» հանրաքվեից հետո և դրանում մեղադրել է իսպանական իշխանություններին։