32141 դիտում
20:32 11-10-2017
Արաբկիր նոտարական գրասենյակում աշխատել «լայաղ չեն անում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վաղուց գաղտնիք չէ, որ Հայաստանի նոտարական գրասենյակներում աշխատանքները, օրենքով սահմանված կարգով պետք է սկսվեն առավոտյան ժամը 9:00-ին, բայց գրեթե ամենուրեք հազիվ հազ սկսվում են 9:30-ին:
Այդ մասին են վկայում անգամ ՀՀ նոտարական գրասենյակներում իրականացված հասարակական մոնիթորինգների արդյունքները:
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, պարզվեց, որ Երևանի Արաբկիր համայնքի նոտարական գրասենյակում «լայաղ չեն անում» աշխատել նաև աշխատանքային օրվա վերջում և 18:00-ի փոխերեն իրենց դռները փակում են արդեն 17:30-ից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+