211652_close_icon
views-count49280 դիտում article-date 13:26 25-06-2018

Գյուղացիներն անակնկալի էին եկել. նախկինում պատկան մարմինները լայաղ չէին անում արձագանքեին իրենց խնդիրներին. Տարածքային կառավարման նախարարը հանձնարարականներ է տվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով ՝ ՀՀ տարածքային կառավարման և զագացման նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը այսօր՝ հունիսի 25-ին, այցելել է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղ և տեղում ծանոթացել հունիսի 22-ին գյուղում էլեկտրաէներգիայի տատանման հետևանքով գյուղացիների կրած վնասներին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Նախկինում էլ նման դեպքեր եղել են ու թե՛ Արագածոտնի մարզպետարանը, թե՛ «Հայաստանի էլկետրացանցեր» ընկերության ներկայացուցիչները լայաղ չէին անում գոնե ձևի համար այցելեին գյուղ ու տեղում ծանոթանային իրավիճակին, ձեռնակեին անհրաժեշտ միջոցառումներ՝ գյուղացու բեռը թեթևացնելու ուղղությամբ: Ճիշտն ասած, անակնկալի էինք եկել, երբ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ում հրապարկված նյութից կարճ ժամանակ անց իմացանք, որ Տարաքծային կառավարման նախարար Ս. Պապիկյանի հանձնարարականով գյուղ ժամանեցին մարզպետարանի աշխատակիցները: Նրանց հորդորով արդեն դիմումներ ենք գրել, մեր վնասների փոխհատուցման համար ու հուսով ենք, որ նախորդ դեպքերի նման այս հարցը սառույցին չի մնա»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տարածքային կառավարման նախարարությունից դիմել են «Հայաստանի էլկետրացանցեր» ընկերությանը, որպեսզի կարճ ժամանակում գյուղի համար վտանգ ներկայացնող ու դարն ապրած էկետրասյուները փոխարինվեն նորերով, ինչը ավելի անվտանգ կդառնա գյուղացիների համար: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/23/1099190/]ավելի վաղ [/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 22-ի երեկոյան արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում: Ոսկեվազ գյուղի Արարատյան փողոցում 100-ից ավելի տան բնակիչներ հավաքվել էին գյուղի ծայրամասում գտնվող «էլեկտրապադստանցիայի» մոտ և ուզում էին հասկանալ, թե ինչու է միշտ մի թեթև քամու պատճառով գյուղի մեծ մասի տներում էլեկտրաէներգիայի լարերի կարճ միացման պատճառով բնակիչները վնասներ կրում: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Արագածոտնի մարզի պաշտոնյաները թողես միայն ամպագոռգոռ հայտարարություններով լվացեն մեր ուղեղները: Ամեն մի փոքր քամու ժամանակ փաստի առաջ ենք կանգնում: 100-ից ավելի տների էլեկտրատեխնիկաները՝ սառնարանները, համակարգիչները բաքսիները ամբողջովին շարքից դուրս են եկել: Երեկ կայծակ չի եղել, սակայն ուժեղ քամին «էլեկտրապադստանցիայի» լարերը խառնել է իրար, ինչի պատճառով էլ սաղս տուժել ենք: Մենակ մեր վերքին դարման ա եղել Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը, ում հորդորով չենք դիմում ծայրահեղ միջոցի ու նաև չենք ստիպում կառավարությանը , որ հենց էսօր գան ու մեր հարցերը լուծեն, սակայն Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին խնդրում ենք, որպեսզի իր հսկողության տակ վերցնի մեր խնդիրը ու պարտավորեցնեն պատկան մարմիններին, որ վերջապես մտածեն մեր մասին ու ոչ միան կատարեն կրած վնասների փոխհատուցում, այլև սովետի տարիներից իրենց դարն ապրած էլեկտրասյուները փոխեն, սյուներ, որոնց մի մասը ամբողջովին փտել է, մի մասը՝ թեքվել ու որպես լուրջ վտանգ կախվել է գյուղացիների տների վրա: Եթե կարճ ժամանակահատվածում խնդիրը չլուծվի, ապա չենք պատկերացնում, թե ինչ հետևանք կունենա շրջվելու պատճառով»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետ Հ. Հովհաննիսյանը հայտնել էր, որ ինքն արդեն խոսել է էլեկտրացանցի պատասխանատուների հետ, ովքեր խոստացել են, որ գրեթե բոլոր գյուղացիները կրած վնասի համար փոխհատուցում են ստանալու, բայց գյուղացիները նախկինում նմանատիպ դառը փորձերն ունենալով, ասում էին. «Էլեկտրացանցին չենք հավատում: Հերթական անգամ մեր ականջներին լափշա են կախելու: Մեր հույսը Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն է: Անգամ չենք հավատում Արագածոտնի մարզպետարանին, քանի որ 3 ժամից ավել է ահազանգել ենք մարզպետարան, սակայն նրանք դարձել են Նոյի ագռավ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր