Նավթի համաշխարհային գները նվազում են
Միջազգային առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գները սկսել են նվազել, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, այսօր առավոտյան Նյու Յորքի Nymex բորսայում WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,51 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 51,04 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,56 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 56,62 ԱՄՆ դոլար։