211652_close_icon
views-count61138 դիտում article-date 20:23 12-10-2017

Գյումրիում 27-ամյա կին վարորդը Toyota Vitz-ով վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջը, 13-ամյա և 4-ամյա երեխաներին. հավաքվածներն ասում էին. «Գիշերային թիթեռնիկը չթռնի...». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցի բնակիչ, 27 ամյա Սաթենիկ Կիրակոսյանը իր վարած Toyota Vitz մակնիշի 34 NN 059 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչներ, 40-ամյա Լիլիա Ռուբենյանին, 13-ամյա Լյուդմիլա Ավագյանին և 4-ամյա Անյուտա Գրիգորյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից Լ. Ավագյանն ու Ա. Գրիգորյանը տեղափոխվել են Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, իսկ Լ. Ռուբենյանը՝ Գյումրիի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել բժիշկները, իսկ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանները, դեպքի վայրում հավաքվածները կատակելով՝ ասում էին. «Գիշերային թիթեռիկը հիմա դեպքի վայրից կճողոպրի, սակայն ում նկատի ունեին՝ այդպես էլ մնաց անհասկանալի»: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամաատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Արմեն Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները ազգականներ են: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր