211652_close_icon
views-count3909 դիտում article-date 23:30 12-10-2017

Տեխնածին աղետներին դիմակայելու գործընթացում ԱԻՆ-ը կիրառելու է լավագույն միջազգային փորձը

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանային ռեսուրս կենտրոնի գործադիր տնօրեն Ջոնաթան Շոուին և Տեխնոլոգիաների ասիական ինստիտուտի գործադիր տնօրեն Օսամու ՄԻղունոյին, որոնք Հայաստան են ժամանել նախօրեին մեկնարկած «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեխնածին աղետների ռիսկերը նվազեցնելու և դրանց դիմակայելու հարցում համագործակցության հնարավորությունները: Անդրադառնալով ուրբանիզացիայի գործընթացում առաջացած տեխնածին ռիսկերի նվազեցման կարևորությանը՝ նախարար Տոնոյանն ընդգծեց, որ ԱԻՆ-ի համար օգտակար և արդյունավետ կլինի վերոնշյալ երկու կազմակերպությունների տեխնիկական և փորձագիտական աջակցությունը քիմիական թափոնների վերացման և պահպանման հարցում: Կողմերը քննարկեցին նաև ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ), Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանային ռեսուրս կենտրոնի և Տեխնոլոգիաների ասիական ինստիտուտի միջև կրթական ոլորտում համագործակցության ուղիները, մասնավորապես՝ ՃԿՊԱ-ի ուսանողների համար վերոնշյալ կենտրոններում դասընթացներ անցնելու և մագիստրոսական աստիճան ստանալու հնարավորությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր