7795 դիտում
16:26 13-10-2017
Ցավում եմ, որ ՀԱՊԿ ԽՎ-ին առաջին մասնակցությանս նախորդեց ադրբեջանական ցինիզմը. Արա Բաբլոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին:
Արա Բաբլոյանը նիստում հանդես է եկել հայտարարությամբ եւ մասնավորապես նշել. «Խիստ ցավում եմ, որ ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի աշխատանքին առաջին մասնակցությանս նախորդեց ադրբեջանական հերթական ցինիկ արարքը, որը կատարել է այդ երկիրը Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանում: Այն օրերին, երբ Հայաստանում անցկացվում էին ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, ադրբեջանական կողմից արձակված գնդակից սպանվել է Հայաստանի զինված ուժերի 19-ամյա զինծառայող»,- նշել է Արա Բաբլոյանը:
Ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ տվյալ իրավիճակում սա մարտահրավեր է ոչ միայն Հայաստանին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
502 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
865 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ