3262 դիտում
18:15 19-05-2017
Առաջին անգամն է, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանի դեմ ուղիղ հասցեական քննադատություն է հնչեցնում. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյան
[b]ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի արձագանքն Ադրբեջանի գործողությունների հետեւանքով հակամարտության գոտում իրադրության լարման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության առնչությամբ.[/b]
Մայիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծում հրթիռ արձակելու փաստին: Մասնավորապես նշվել է. «Ըստ բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները եւ կողմերին կոչ են արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հակամարտության գոտում հետագա սրացումները կանխելու համար:
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը՝ պետք է նշեմ, որ առաջին անգամն է, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանի դեմ ուղիղ հասցեական քննադատություն է հնչեցնում:
Սա վկայությունն է այն փաստի, որ Հայաստանի Հանրապետությունը շարժվում է ժողովրդավարության ճանապարհով: ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությամբ հաստատվում է այն իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությունն իր ողջ ջանքերն ուղղում է խնդրի լուծմանը բացառապես խաղաղությամբ հասնելուն: Ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, որոնց պատկերացրած ճանապարհը ռազմական ագրեսիան է:
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը վկայում է նաեւ այն մասին, որ մեր դիվանագիտական գործունեությունը հաջողված է: Մենք շարունակելու ենք ուժեղացնել խորհրդարանական դիվանագիտությունը»:
Նմանատիպ նյութեր
1024 դիտում
13:50 08-06-2024
Ադրբեջանի հետ բանակցությունների լավագույն հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է. Բագրատ Սրբազան
10016 դիտում
09:45 24-04-2018
ԵԱՀԿ Մինսկի խումբն արձագանքել է հայաստանյան վերջին զարգացումներին
2080 դիտում
13:00 02-12-2014
ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին մի քանի հարց է հնչեցնում
Այս բաժնից
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
901 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան