211652_close_icon
views-count4765 դիտում article-date 15:58 13-10-2017

Գվարդիոլան՝ ԱՊԼ-ի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ, Քեյնը՝ լավագույն խաղացող. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացրել է սեպտեմբերի լավագույն խաղացողին ու մարզչին: Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Խոսեպ Գվարդիոլան, որի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» 4 խաղում հաղթել է՝ գնդակների 17:0 հարաբերակցությամբ, իսկ մրցակիցների թվում եղել են «Լիվերպուլն» ու «Չելսին»: Լավագույն խաղացող է ճանաչվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը: 4 խաղում նա դարձել է 6 գոլի հեղինակ: Սեպտեմբերին լիգայի վարկածով լավագույն գոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Անտոնիո Վալենսիան՝ «Էվերթոնի» դարպասը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր