211652_close_icon
views-count6469 դիտում article-date 18:54 13-10-2017

Մաուրիսիո Պոչետինո. Գվարդիոլան իրեն ջենթլմենի պես չի պահում

«Տոտնեհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն արձագանքել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խոսքերին, որը՝ թվարկելով ԱՊԼ-ի չեմպիոնի հավակնորդներին, լոնդոնցիներին անվանել էր «Հարի Քեյնի թիմ»: «Ես ճանաչում եմ Պեպին: Վառ հաղթանակներից հետո նա չի կարողանում իրեն տիրապետել և ջենթլմեն մնալ: Այդ արտահայտությունը շատերին է անհարգալից թվացել: Նա մարզել է «Բարսան», սակայն ես ինձ երբեք թույլ չեմ տվել անվանել «Մեսիի թիմ»: Դա տհաճ մեկնաբանություն է, խաղացողները ծիծաղում էին դրա վրա: Եթե դուք մարզիչ եք, ապա պետք է ավելի հարգալից լինեք: Դրանից բարձր լինեք», ասել է Պոչետինոն:

Նմանատիպ նյութեր