211652_close_icon
views-count6929 դիտում article-date 23:30 13-10-2017

Սամբոյի աշխարհի առաջնության առաջին օրը Սերբիայի Նովի-Սադ քաղաքում հայ մարզիկները նվաճեցին 3 մեդալ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավարտվեց Սերբիայի Նովի-Սադ քաղաքի SPENS ARENA մարզապալատում անցկացվող Սամբոյի պատանիների և աղջիկների առաջնության մրցումային [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/13/1079768/]առաջին օրը[/url]: Ուրախալի է, որ մերոնք նվաճեցին 3 մեդալ: Բրոնզե մեդալակիրներ դարձան երիտասարդներից Ֆելիքս Դանիելյանը /48կգ/ և Վահագն Չալյանը /82կգ/: Չափազանց հետաքրքիր էր պատանիների առաջնության 75 կգ քաշային կարգի եզրափակիչը, ուր հանդիպում էին Բորիս Շատվերյանն ու Գեորգի Մարգարյանը: Արդյունքում հաղթեց Հունաստանը: Հայաստանը ներկայացնող Բորիս Շատվերյանն արժանացավ արծաթե մեդալի: Հոկտեմբերի 14-ին մրցագորգ կմտնեն պատանիներից Սերգեյ Պողոսյանը՝ 65 կգ, Կարեն Հովհաննիսյանը՝81 կգ, Արման Մանուկյանը՝+87 կգ, Երիտասարդներից՝ Արթուր Մանուկյանը՝ 52 կգ, Գրիգոր Սահակյանը՝ 90 կգ, Գոռ Գյունաշյանը՝ +100 կգ և Անի Տեր-Հարությունյանն /44 կգ/ ու Աննա Մկրտչյանը /+80 կգ/: [b] Հայաստանի սամբոյի ֆեդերացիա[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր