Սահակաշվիլին հայտարարել է, որ Կարպատներում ուկրաինական պետությունը գոյություն չունի
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսային շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Կարպատներում ուկրաինական պետություն չկա:
«Ամեն ամիս ես Կարպատներ եմ գնում և հավաստիացնում եմ, որ այնտեղ ուկրաինական պետություն ինչպես 2014-ին չի եղել, այնպես էլ՝ հիմա», ասել է Սահակաշվիլին:
Նա ընդգծել է, որ ներկա բարդ իրավիճակի համար մեղավոր է ոչ թե հունգարական իշխանությունների քաղաքականությունը, այլ այդ տարածքներում ուկրաինական քաղաքականության բացակայությունը:
Նախօերին Հունգարիայի մայրաքաղաքում՝ Ուկրաինայի դեսպանատան առջև բողոքի ակցիա էր տեղի ունեցել՝ «Ինքնորոշում՝ Կարպատների համար» կարգախոսով: Ակցիայի կազմակերպիչները հանդես են եկել «Կարպատների ինքնորոշման և ազգային փոքրամասնություններին ազատություն տալու» օգտին:
Երկու երկրների միջև հարաբերությունները բարդացել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից կրթության մասին սկանդալային օրենքն ընդունելուց հետո, որով էականորեն կրճատվում են Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների լեզվով սովորելու հնարավորությունները: