40897 դիտում
23:50 14-10-2017
Արցախի Օյամա կիոկուշին կարատե-դո ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Արթուր Առուշանյանը Լեհաստանում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն
Լեհաստանում տեղի ունեցած կարատե-դո մարզաձևի Եվրոպայի առաջնոթյունում Արցախի Օյամա կիոկուշին կարատե-դո ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Արթուր Առուշանյանը 70 կգ քաշային կարգում նվաճել է չեմպիոնի տիտղոսը:
Կյոկուշին կարատեյի Եվրոպայի 31-րդ Բաց Առաջնության 2-րդ օր հոկտեմբերի 14…
Թեժ մենամարտեր, երկարատև ժամեր ու ահա սպասելի ու փայլուն հաղթանակներ:
Ըստ արդյունքների
1-ին տեղ` Հայաստանի Հանրապետություն
2-րդ տեղ` Ճապոնիա
3-րդ տեղ` Հայաստանի Հանրապետություն /Ճապոնիա
Կյոկուշին կարատեյի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Կարպիս Կարապետյանը վարած 4 մենամարտերի արդյունքում զբաղեցրեց 3-րդ տեղը:
Փայլուն հաղթանակ: Առաջին մենամարտում նա հաղթեց ՌԴ հավաքականի մարզիկին: Երկրորդ մենամարտում Իսպանիայի հավաքականի մարզիկին:
Երրորդ մենամարտում Բելոռուսի հավաքականի մարզիկն էր: Կիսաեզրափակիչում մենամարտում էին Կարպիս Կարապետյանը և Ճապոնիայի հավաքականի ներկայացուցիչը: Արդյունքում 7 րոպե տևած մենամարտը` ըստ մրցավարների հաղթեց ճապոնացի կարատեիստը:
Հայաստանի հավաքականը ներկայացնող մյուս մասնակիցը Արթուր Առուշանյանն էր: Առաջին մենամարտ հաղթեց Եվրոպայի չեմպիոնին, Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Ղազախստանի մարզիկին:
Երկրորդ մանամարտում հաղթեց Ճապոնիայի գործող չեմպիոնին: Երրորդ մենամարտը կրկին ճապոնացի մարզիկի հետ էր` Ճապոնիայի չեմպիոն (JFKO վարկած), Աշխարհի գավաթակիր, Եվրասիայի չեմպիոն, Մուայ Թայի աշխարհի չեմպիոն, վերջինս գերազանցում էր Արթուր Առուշանյանին 5 կիլոգրամով:
Եզրափակչում Արթուրը մենամարտեց Ճապոնիայի հավաքականի այն մարզիկի հետ ում մրցավարները շնորհեցին Կարպիս Կարապետյանի մենամարտի հաղթանակը: Առաջին իսկ ռաունդում Արթուր Առուշանյանը փայլուն հաղթանակ տարավ:
Եվ այսպես Լեհաստանում կայացած Կյոկուշին կարատեյի Եվրոպայի 31-րդ բաց առաջնությանը ԿԿԱՖ հավաքականը ներկայացնող 4 մարզիկները փայլուն հաղթանակներով վերադառնում են հայրենիք, արժանանալով 1 ոսկե և 3 բրոնզե մեդալների.
Արթուր Առուշանյան 1 տեղ
Կարպիս Կարապետյան 3 տեղ
Գոռ Տեր-Եսայան 3 տեղ
Արշակ Սիմոնյան 3 տեղ
Հատկանշական է ասել, որ այսօր նրանց մի գերբնական ուժ էր ոգևորում: Ամբողջ հավաքականի կազմը ֆեդերացիայի նախագահ, միջազգային սև գոտի 4-րդ դան Սենսեյ Սպարտակ Գասպարյանի գլխավորությամբ Երևանում մասնակցում էր մեր մայրաքաղաքի՝ մեր Էրեբունի-Երևանի տոնին:
Մեծ ոգևորությամբ նշենք, որ հաղթանակը նվիրվում է Էրեբունի-Երևանի 2799-րդ տարելիցին:
Այլ տարբերակ չպետք է լիներ միայն հաղթանակ:
Շնորհավորում ենք բոլորիս .
ԺԱՄԱՆԱԿՆ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ԼԻՆԵԼ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
16599 դիտում
20:48 23-05-2017
Արցախում և Մեղրիում տեղի է ունեցել Կիոկուշին-կայ կարատե դո ազգային ֆեդերացիայի գոտիների որակավորման քննություններ.
2281 դիտում
23:02 04-07-2021
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները մեկնեցին Բուլղարիա՝ KWU վարկածով Եվրոպայի առաջնությանը
Այս բաժնից
2227 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2881 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2407 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում