211652_close_icon
views-count37219 դիտում article-date 14:04 15-10-2017

Երևանում 24-ամյա վարորդը Toyota-ով բախվել է հաստաբուն ծառին. 5 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 07:00-ի սահմաններում Երևան քաղաքի Վերին Շենգավիթ թաղամասի բնակիչ, 24-ամյա Հայկ Դալլաքյանը իր վարած Toyota մակնիշի 429 AC 61 համարանիշի ավտոմեքենայով Բելինսկու փողոցի թիվ 5 տան մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 28-ամյա Զարուհի Ապերյանը, 25-ամյա Անահիտ Սհոյանը, 23-ամյա Արման Հովհաննիսյանը, 31-ամյա Քրիստինա Հովհաննիսյանը և 18-ամյա Արմինե Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան շահագործվում է «Միլենա» տաքսի ծառայության կողմից: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր