211652_close_icon
views-count126352 դիտում article-date 10:18 23-01-2018

«Շումախերական» ավտովթար Երևանում. 22-ամյա վարորդը Nissan-ով բախվել է աղբամանին, հետո՝ ռեստորանի դարպասին ու հաստաբուն ծառին. 3 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ՝ 22-ամյա Նորիկ Գալստյանը իր վարած Nissan մակնիշի 78 ZQ 078 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 26 հասցեի մոտ բախվել է «Սանիթեք» ընկերությանը պատկանող աղբամանին, կոտրել այն, այնուհետև բախվել «Ուրարտու» ռեստորանային համալիրի դարպասին և առաջ ընթանալով՝ բախվել հաստաբուն ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Գալստյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Թոփիկյանը և Երևան քաղաքի Ծերենցի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Ռուբեն Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ այնուհետև՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։ Հարվածն այնքան ուժգին է եղել, որ ավտոմեքենայից պոկվել և շպրտվել է գազաբալոնը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացմանբաժանմունքի հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանն ու ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը։ Փաստի առթիվ Վ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայր ժամանած մի քանի երիտասարդներ միմյանց հետ զրույցում ասում էին. «Հազար անգամ ասեցինք՝ գոնկայի ժամանակներն անցել ա, հիմի, եթե իրար հետ գոնկա չկպնեին, հո էս օրը չէի՞ն ընկնի»։ Իսկ ՃՈ-ն էլ ունի տեղեկություններ, որ վարորդը մեկ այլ ավտոմեքենայի հետ ավտոռալլի էր կազմակերպել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր