40404 դիտում
13:11 16-10-2017
Երևանում բախվել են KIA-ն, ВАЗ 21012-ն ու Opel-ը, վերջինն էլ վնասել է վճարովի ավտոկայանատեղիի գովազդային ցուցանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ թիվ 11 շենքի դիմաց, բախվել են Opel մակնիշի 21 ՏՕ 494 համարանիշի, ВАЗ 21012 մակնիշի 35 ԼA 798 համարանիշի և KIA մակնիշի 928 OM 61 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Գագիկ Սերոբյանն ու Ալբերտ Հովհաննիսյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով էլ Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել վճարովի ավտոկայանատեղիի գովազդային ցուցանակին։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանում է հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու, որի ընթացքում էլ պարզվելու է վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ KIA-ն հաշվառված է «Տաքսի Ռիչ» ընկերության հաշվեկշռում և որպես տաքսիէ շահագործվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+