211652_close_icon

Ստամբուլի փողոցներից մեկն անվանակոչվել է հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի անունով

views-count10378 դիտում article-date 16:45 16-10-2017
Ստամբուլի Բոյօղլու շրջանի Թոսբաղա փողոցը վերանվանվել է պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի անունով: Ինչպես հաղորդում է «Ակօս»ը, փողոցը Ա. Գյուլերի անունով կոչելու առաջարկը հաստատվել է Ստամբուլի քաղաքապետարանի մեջլիսի կողմից: Նշենք, որ հայ լուսանկարիչը երկար տարիներ բնակվել է Թոսբաղա փողոցում: Այնտեղ է գտնվում նաև նրա՝ «Գյուլեր բնակարան» անունով հայտնի` լուսանկարների դահլիճը:

Նմանատիպ նյութեր