2920 դիտում
23:28 20-09-2019
Նյու Յորքում կբացվի անվանի հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը
Առաջիկա օրերին անվանի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը կբացվի Նյու Յորքում։ Թուրքիայի նախագահականի նախաձեռնությամբ և Արա Գյուլերի թանգարանի, արխիվի ու հետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպված ցուցահանդեսն ապրիլին բացվել էր նաև Լոնդոնում, մայիսին՝ Փարիզում, հունիսին՝ Ճապոնիայում, գրում է[url=https://www.ermenihaber.am/am/news/2019/09/20/%D5%86%D5%B5%D5%B8%D6%82-%D5%85%D5%B8%D6%82%D6%80%D6%84-%D4%B1%D6%80%D5%A1-%D4%B3%D5%B5%D5%B8%D6%82%D5%AC%D5%A5%D6%80-%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D5%BD/164804] Ermenihaber.am[/url]-ը։
Լոնդոնում և Փարիզում ցուցադրությունների ընթացքում աշխարհահռչակ հայ լուսանկարչի գործերին անդրադարձել են այնպիսի առաջատար լրատվամիջոցներ, ինչպիսիք են «The Times»-ը, «Daily Mail»-ը, «Le Figaro»-ն։ Արա Գյուլերի ստեղծագործությունների նյույորքյան ցուցադրությունը արվեստասերների համար բաց կլինի սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 4-ը։
Ցուցահանդեսում հիմնականում ընդգրկվել են լուսանկարչի կողմից 1950-ականներին արված լուսանկարները։ Այլ գործերի շարքում կցուցադրվեն նաև Դասթին Հոֆմանի, Ֆեդերիկո Ֆելինիի, Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի, Բրիջիտ Բարդոյի, Սոֆի Լորենի լուսանկարները։
Ցուցահանդեսի շրջանակներում նաև կկազմակերպվի հանդիպում – քննարկում՝ «Միջմշակութային երկխոսություն՝ Արա Գյուլերի միջոցով» խորագրով։
Նյու Յուրքից հետո Արա Գյուլերի լուսանկարները կցուցադրվեն նաև Հռոմում, այնուհետև՝ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող Թուրքիայի դեսպանատանը։
Նշենք, որ Գյուլերի ստեղծագործությունների ցուցահանդեսները հովանավորվում են թուրքական «Halkbank» և «Ziraat» բանկերի, «Sabah» և «Daily Mail» պարբերականների և «Թուրքական ավիաուղիներ» (THY) ավիաընկերության կողմից։
Նմանատիպ նյութեր
10225 դիտում
16:45 16-10-2017
Ստամբուլի փողոցներից մեկն անվանակոչվել է հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի անունով
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր