5132 դիտում
10:07 17-10-2017
Սահմանադրական դատարանի շուրջ հետաքրքիր ինտրիգ է հասունանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ հետաքրքիր ինտրիգ է հասունանում: Լրացել է ՍԴ անդամ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետը, և շուտով նա վայր կդնի լիազորությունները: Մինչ այդ, սակայն, օրենսդրության համաձայն՝ նա կարող է ևս վեց ամիս՝ մինչև 2018թ. ապրիլի 15-ը, պաշտոնավարել, քանի որ ՍԴ վարույթում երկու գործերով զեկուցող է:
Ու ողջ ինտրիգն այն է, թե որքա՞ն կտևի այդ գործերի քննությունը՝ վեց ամի՞ս, թե՞ ավելի քիչ: Սա կարևոր է, քանի որ 2018թ. ապրիլից ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունն, ու այդ ժամանակ նշանակված ՍԴ անդամը հնարավորություն կունենա պաշտոնավարել մինչև 70 տարին լրանալը, մինչդեռ գործող Սահմանադրության օրոք նշանակված ՍԴ անդամը 65 տարեկան դառնալուց հետո ստիպված է վայր դնել լիազորությունները:
Նշենք, որ ՍԴ անդամի հավանական թեկնածու է համարվում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը, և հիմա նրա «ճակատագիրը» Սերժ Սարգսյանի ձեռքերում է, քանի որ քաղաքական որոշմամբ կարելի է ՍԴ-ին ստիպել արագացնել կամ ձգձգել Կ. Բալայանի վարույթում գտնվող գործերի քննությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3638 դիտում
09:51 31-03-2022
Ինտրիգ՝ ՔՊ-ի կանանց միջև․ Աննա Հակոբյանի հանդիպումը մայրերի հետ իշխանության ներսում կրքեր է բորբորքել․ «Ժողովուրդ»
1742 դիտում
09:01 23-09-2020
Այսօր սահմանադրական դատարանի նախագահ են ընտրելու․ բուռն և հետաքրքիր օր է սպասվում․ «Ժողովուրդ»
2284 դիտում
22:35 10-09-2023
Վաղը կտեսնեք, ինտրիգ է. Պետրակովը չասաց, թե Հայաստան-Խորվաթիա հանդիպմանը ով կփոխարինի Վարազդատ Հարոյանին
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»