10546 դիտում
21:35 17-10-2017
Կաթողիկոսը մեկնել է Բեռլին, նախատեսվում է հանդիպում Գերմանիայի նախագահի հետ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն այսօր հնգօրյա այցով մեկնել է Բեռլին` Արևելյան Ուղղափառ եկեղեցիների պետերի հետ մասնակցելու Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության շրջանակներում անցկացվող պաշտոնական միջոցառումներին:
Այցի շրջանակում նախատեսվում է Վեհափառի և Արևելյան Ուղղափառ եկեղեցապետերի հանդիպումը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, ինչպես նաև հանդիպում Գերմանիայի Հայոց թեմի Բեռլինի հայ համայնքի հետ:
Վեհափառ հայրապետն օրհնության խոսքով հանդես է գալու նաև «Մերձավոր Արևելքի քրիստոնյաները» միջազգային գիտաժողովի բացմանը:
Արևելյան ուղղափառ եկեղեցիների հովվապետերի նախագահությամբ հոկտեմբերի 21-ին Բեռլինի Մայր տաճարում տեղի է ունենալու միջեկեղեցական աղոթք` Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ու պահպանման համար:
Նմանատիպ նյութեր
808 դիտում
12:15 14-05-2023
Զելենսկին ժամանել է Բեռլին, նախատեսված են հանդիպումներ Գերմանիայի նախագահի և կանցլերի հետ
3169 դիտում
13:31 27-03-2017
Գերմանիայի կանցլերը ԱՄՆ-ի նախագահի դստերը հրավիրել է Բեռլին՝ մասնակցելու W20-ի գագաթնաժողովին
Այս բաժնից
826 դիտում
13:16 27-10-2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին
589 դիտում
12:50 27-10-2024
Իրանը չպետք է սխալվի և պատասխանի Իսրայելի հարվածներին. Պենտագոն
922 դիտում
12:30 27-10-2024
Վրաստանի նորընտիր խորհրդարանի նիստը կկայանա, եթե անգամ նախագահ Զուրաբիշվիլին չնշանակի այն. Կոբախիձե