82876 դիտում
10:22 18-10-2017
Արտակարգ դեպք՝ «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի «Եդեմ» շոգեբաղնիքում. 29-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել, հայտնաբերվել է երկտող
Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ աջ և ձախ նախբզկի կտրած-քերծած վերք ախտորոշմամաբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Զավարյան փողոցում գտնվող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի «Եդեմ» շոգեբաղնիքից։
Ոստիկանները պարզել են, որ այդ տղամարդը Երևանի բնակիչ՝ 29-ամյա Մեսրոպ Հ.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է ձեռքերը։
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև երկտող, որով նա իր հարազատներին խնդրել է ներել իրեն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1486 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)