45445 դիտում
18:27 19-10-2017
Բացառիկ դեպք Երևանում. ծառերի սպանդ իրականացնողը կազմակերպել է ծառատունկ՝ խոստանալով, որ այն շարունակական է լինելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Դելֆին» լողի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ալեքսան Սամսոնյանը, ով հոկտեմբերի 17-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարաչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման՝ պայմանական չկիրառելու փորձաշրջանով, Երևան քաղաքի «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն պետական ոչ ոռևտրային կազմակերպության տարածքում ծառատունկ էր կազմակերպել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սամսոնյանը խնամքի կենտրոնի տնօրեն Սամվել Խաչատրյանի և այնտեղ գտնվող սաների հետ 120-ից ավելի մրգատու և դեկորատիվ ծառեր է տնկել ու պատրաստակամություն է հայտնել, որ իր միջոցներով խնամվելու են ծառերը:
Հետագայում ծառատունկը լինելու է շարունակական ու խնամքի կենտրոնում սաների կողմից տարիներով խնամված ծառերի թվաքանակը իր և Ս. Խաչատրյանի կողմից ավելանալու են:
ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա կարելի է համարել բացառիկ դեպք, երբ ծառահատում կատարողը ինքնակամ ծառատունկ է կազմակերպում ու պատրաստակամություն է հայտնում մինչև վերջ խնամել ոչ միայն իր կողմից տնկված ծառերը:
Վստահ ենք, որ այս բարի գործը վարակիչ կլինի շատ ու շատ ծառերի սպանդ իրականացնող մարդկանց համար:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/17/1080081/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հոկտեմբերի 17-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Դելֆին» լողի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ալեքսան Սամսոնյանին և դատապարտել էր 6 ամսվա ազատազրկման՝ միաժամանակ վճռելով պատիժը պայմանական չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:
Ա. Սամսոնյանը այս տարվա ապրիլին գաղտագողի կազմակերպել էր ծառերի սպանդ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+