61032 դիտում
19:42 19-10-2017
Երևանում Ոստիկանության Արաբկիրի բաժնի «քթի տակից» 45 րոպե թալանում են կրպակը ու մինչև այժմ կատարողները չեն բացահայտվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Խաչիկ Նավասարդյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ հոկտեմբերի 14-ից 15-ը Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց գտնվող կրպակից կատարված խոշոր չափի գողության փաստով:
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 14-ին ժամը 10:15-ից մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում Արաբկիրի Ոստիկանության դիմաց գտնվող բջջային հեռախոսների վերանորգման խանութից գողացել են բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների տարբեր աքսեսուարներ:
Գողության հետևանքով անհատ ձեռներեց, 33-ամյա Կարեն Բեժանյանը կրել է մոտ 800 հազար դրամի վնաս:
Կատարվածի մասին Կ. Բեժանյանը դիմել է Ոստիկանության Արաբկիրի բաժին և նրանց է տրամադրել տեսանյութ, թե ինչպես են գողերը մոտ 45 րոպե թալանում խանութը՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի «քթի տակից»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: