6069 դիտում
20:31 21-10-2017
Հազարավոր կատալոնացիներ դուրս են եկել Բարսելոնայի փողոցներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Բարսելոնայում տեղի է ունենում անջատողականների երթը. հազարավոր կատալոնացիները իրենց բողոքն են հայտնում ինքնավարության խորհրդարանն ու կառավարությունը ցրելու՝ Մադրիդի ոորոշումը:
Այսօր Իսպանիայի կառավարության նիստում որոշում է կայացվել ցրել Կատալոնիայի կառավարությունը և խռովարար ինքնավարությունում նոր ընտություններ անցկացնել:
Ինքնավարությունում իշխանության սահմանափակումը հնարավոր է Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածով: Մինչ այժմ այն երբևիցե չէր կիրառվել: Այն, որ իսպանական կառավարությունը կգնա այդ քայլին, այլևս գաղտնիք չէր: Մինչ այդ վարչապետ Ռախոյը քննարկումների ժամանակ հայտնել էր, որ նման քայլի են գնալու:
Նիստից հետո վարչապետը դուրս է եկել լրատվամիջոցների մոտ և հայտնել, որ Կատալոնիայի խորհրդարանի իշխանությունը կսահմանափակվի, իսկ կառավարությունը՝ կցրվի:
Այդ որոշման դեմ Բարսելոնայի փողոցներ են դուրս եկել ոչ միայն սովորական քաղաքացիները, այլ նաև Կատալոնիայի կառավարության անդամները, այդ թվում՝ ինքնավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնը:
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անկախության վերաբերյալ հանրաքվել էր անցկացվել: Իսպանիայի կազմից դուրս գալու օգտին հանդես էին եկել քվեարկողների ավելի քան 90%-ը: Մադրիդը հանրաքվեի արդյունքները չէր ճանաչել և այն համարել էր անօրինական:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7191 դիտում
23:28 21-01-2018
Հարյուր հազարավոր կանայք բողոքի երթի են դուրս եկել ԱՄՆ-ի փողոցներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2238 դիտում
11:13 10-11-2016
ԱՄՆ-ում հազարավոր քաղաքացիներ են դուրս եկել փողոցներ և բողոքում են Թրամփի հաղթանակի դեմ
Այս բաժնից
454 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1060 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
733 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել