211652_close_icon
views-count6014 դիտում article-date 19:51 21-10-2017

Արփինե Դալալյանը՝ ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, Սամվել Գասպարյանը՝ փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտվեց Մ 20 և Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերջին օրը 90+ կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը (Մ 20) երկամարտի 228 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալներ նվաճեց երկու վարժություններում էլ: Պոկումում Դալալյանը գլխավերևում պահեց 97 կգ, իսկ հրումում՝ 131 կգ: 105 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը (Մ 20) երկամարտի 374 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր։ Հայ ծանրորդը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում՝ բարձրացնելով 167 կգ և փոքր ոսկե մեդալ հրումում՝ 207 կգ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր