2655 դիտում
22:28 08-10-2015
Սամվել Գասպարյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Սոնա Պողոսյանը՝ փոխչեմպիոն
Լիտվայի Կլայպեդա քաղաքում ավարտին է մոտենում մինչև 20 և մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Այսօր իրենց հիանալի դրսևորեցին Հայաստանը ներկայացնող մինչև 20 տարեկան երիտասարդները: Ընդ որում, ոսկե մեդալի համար պայքարն ընթացավ հենց նրանց միջև, և ամեն ինչ որոշվեց Սամվել Գասպարյանի անձնական քաշով թեթև լինելու հանգամանքը: Մեր տղաները երկամարտում ցույց տվեցին 350 կգ արդյունք:
Սամվելը (155+195) հրում վարժության վերջին մոտեցման ժամանակ միայն կարողացավ շրջանցել իր թիմակցին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Կարուշը (158+192) դարձավ փոխչեմպիոն, իսկ պոկումում ցույց տվեց լավագույն արդյունքը: Երկամարտի 349 կգ-ով բրոնզե մեդալը նվաճեց վրացի Լոգինոզ Բրեգվաձեն:
Իսկ մինչև 20 տարեկան աղջիկների առաջնությունում իրեն հիանալի դրսևորեց Քասախի մարզադպրոցի սան, 17-ամյա Սոնա Պողոսյանը: Արման Ղազարյանի սանուհին երկամարտում ցույց տվեց 213 (95+118) կգ արդյունք և արժանացավ արծաթե մեդալի:
Այս քաշային կարգում երկամարտի 240 կգ արդյունքով չեմպիոնուհի դարձավ ռուսաստանցի Մարիա Պետրովան: Երրորդ տեղը գրավեց Գերմանիան ներկայացնող Տաբել Տաբեան, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
Հայաստանը ներկայացնող աղջիկները ավարտեցին իրենց մրցելույթները Կլայպեդայում: Նշենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր մյուս ներկայացուցիչը՝ Իզաբելլա Յայլյանը, 58 կգ քաշային կարգում դարձել էր չեմպիոն: ՝
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
6905 դիտում
16:59 10-04-2021
Սամվել Գասպարյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
944 դիտում
19:51 21-09-2017
Արփինե Դալալյանը՝ ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, Սամվել Գասպարյանը՝ փոխչեմպիոն
6014 դիտում
19:51 21-10-2017
Արփինե Դալալյանը՝ ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, Սամվել Գասպարյանը՝ փոխչեմպիոն
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում