Յարոսլավլում հոկեյի մանկական թիմին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել
ՌԴ Յարոսլավլ տանող ավտոճանապարհին հոկեյի «Локомотив-2008» մանկական թիմին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ M 8 մայրուղու Խոլմոգորի հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է միայն երեխաներին տեղափոխող Neoplan մակնիշի ավտոբուսի վարորդը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոբուսը կորցրել է կառավարումը, բախվել միկրոավտոբուսին, այնուհետև բեռնատարին:
Ավտոբուսում այդ պահին գտնվել է 28 ուղևոր, որոնցից 21-ը՝ երեխաներ:
Հոկեյի թիմը մեկնել է մրցումների մեկ այլ ավտոբուսով:
Կատարվում է հետաքննություն: