Բելառուսում ուկրաինական մանկական թիմի ավտոբուսը վթարի է ենթարկվել. զոհվել է 1 երեխա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր առավոտյան ուկրաինական երեխաների ֆուտբոլի թիմի ավտոբուսը վթարի է ենթարկվել Բելառուսում:Միջադեպի հանգամանքները դեռևս պարզ չեն, հայտնի է միայն, որ ավտոբուսը բախվել է ավտոկռունկին:
Բելառուսի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Կամենեց-Շերեշևո-Սվիսլոչ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է 13 տարեկան մեկ երեխա:
Եվս 6 երեխա ծանր վնասվածքներ են ստացել. նրանց մոտ ախտորոշվել է տարբեր աստիճանի ծանրության գանգուղեղային վնասվածքներ, ինչպես նաև՝ կոտրվածքներ:
Երեխաներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, նրան արհեստական շնչառություն են միացրել: