12947 դիտում
15:31 22-10-2017
Անգղի որսը կատարվել է 2012-ին, որսորդի ինքնությունը պարզվել է. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը պարզաբանում է ներկայացրել «Econews.am» բնապահպանական տեղեկատվական կայքի հոկտեմբերի 20-ի` «Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ, որտեղ նշվում էր, որ սպիտակագլուխ անգղի ապօրինի որսի հերթական դեպքն է արձանագրվել։
Ոստիկանության պարզաբանման համաձայն՝ ապօրինի որսը տեղի է ունեցել 2012 թվականին, որսը կատարողի ինքնությունը պարզվել է։
Է. Ջանոյանը Ֆեյսբուքի իր էջում, մասնավորապես, գրել է.
««Econews.am» բնապահպանական տեղեկատվական կայքը հոկտեմբերի 20-ին, ժամը 18.39-ին, «Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք» վերտառությամբ՝ քաղաքացին սպանված անգղը ձեռքին լուսանկարով, հոդված է հրապարակել, որ համացանցում հայտնաբերվել է սպիտակագլուխ անգղի ապօրինի որսի հերթական դեպքը:
Հոդվածում նշված է նաև, որ լուսանկարը համացանց է բեռնվել 2014 թվականին, իսկ նկարագրության մեջ տեղանքի անունը նշված է Բախչալար՝ ներկայիս Բագարան համայնքը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անգղի ապօրինի որսը կատարել է Արմավիր քաղաքի բնակիչ, 1967 թ. ծնված Արմեն Շ.-ն, որը հրավիրվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին և բացատրություն տվել, որ 2012թ. փետրվարին Բագարան գյուղի վարչական տարածքի դաշտերում որս անելիս իրեն պատկանող որսորդական հրացանից կրակել է նշված անգղին»։
Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է հետաքննություն:
Նմանատիպ նյութեր
1114 դիտում
20:59 10-04-2024
Վայոց ձորի մարզում հայտնաբերվել է սև անգղի բույն
1562 դիտում
13:45 25-01-2015
Մերձմոսկվայում որսորդի դի են հայտնաբերել
5472 դիտում
23:42 08-06-2015
Կոկորդիլոսների հայտնի որսորդի դուստրը կշարունակի հոր գործը. ֆոտոշարք
Այս բաժնից
874 դիտում
21:06 21-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
736 դիտում
20:25 21-01-2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
649 դիտում
20:13 21-01-2025
Միջազգային հանրությունը լռում է Բաքվում շինծու «դատավարության» վերաբերյալ․ Լիբանանի Հայ դատի մարմին