211652_close_icon
views-count4305 դիտում article-date 10:16 24-10-2017

Նախարարը հրահանգել է փորձաքննել Հյուսիս-հարավի բետոնապատման որակը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ Հյուսիս-հարավ մայրուղու մի քանի հատվածներ կատարած այցի ժամանակ հրահանգել է դադարեցնել Թալին-Լանջիկ հատվածի բետոնաբատումը: Նշված հատվածում շինաշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը։ Վերջինս առանց կատարված աշխատանքների որակի թեստավորման, իրականացրել է ճանապարհի 1200մ բետոնապատում, այն դեպքում, երբ որպես թեստային փորձանմուշ անհրաժեշտ էր բետոնապատել 300մ ճանապարհահատված։ Նախարարը պահանջեց չշարունակել բետոնապատման աշխատանքները մինչև որակի լաբորատոր փորձաքննության արդյունքները: Եթե որակի լաբորատոր փորձաքննության արդյունքները չհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին, չինական ընկերությունը պետք է քանդի և նոր, որակով բետոնապատում իրականացնի։ Դեռ հայտնի չէ, թե ինչ եզրակացություն կտա փորձաքննությունը: Գուցե բետոնը որակյալ համարվի: Բայց Հյուսիս-հարավ մայրուղու արդեն շահագործվող որոշ հատվածներում բետոնը սկսել է քայքայվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր