39447 դիտում
22:09 25-10-2017
Խոշոր ավտովթար Արցախում. բախվել են ВАЗ 2106, ВАЗ 21011 և Mitsubishi մակնիշի մեքենաները. կա 4 զոհ
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 10:05-ին Արցախի ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհի 2-րդ կմ տեղի է ունեցել ավտոպատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ահազանգով դեպքի վայր են մեկնել Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:
Տեղ հասնելուց պարզվել է, որ իրար են բախվել Ասկերան քաղաքի բնակիչ, 35-ամյա Ռ. Ս.-ի վարած ВАЗ 21011 մակնիշի, Շուշիի շրջանի Քարին Տակ համայնքի բնակիչ, 23-ամյա Մ. Թ.-ի վարած Mitsubishi մակնիշի եւ Մարտունու շրջանի Հացի համայնքի բնակիչ, 33-ամյա Ս. Ղ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ВАЗ 21011 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռ. Ս.-ն եւ ուղեւորներ՝ Ասկերանի բնակիչ, 29-ամյա Հ. Ս.-ն, Ասկերանի բնակիչ, 51-ամյա Ա. Ս.-ն տեղում մահացել են, իսկ Ասկերանի բնակիչ, 58-ամյա Ի. Ս.-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ վերջինս մահացել է:
Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մ. Թ.-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացած տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:
ВАЗ 2106 ավտոմեքենայում տուժածներ չկան:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»