21020 դիտում
19:07 31-03-2019
Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի Արտաշատի մասնաճյուղից խոշոր չափի գումար գողացողին. նա ցանցային ադմինիստրատորն էր
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 30-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի) ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի) գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Արտաշատ քաղաքի «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղից առանձնապես խոշոր չափի գումար գողացողի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գողությունը կատարելու կասկածանքով Արտաշատի ոստիկանություն է բերման ենթարկվել Արտաաշտ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արսեն Աղաջանովը, ում նկատմամբ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 2-դ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
Պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Ա. Աղաջանովը, ով, ֆոտոլրագրողի տեղեկություններով, այդ ժամանակահատվածում աշխատել է նշված բանկի Արտաշատի մասնաճյուղում՝ որպես ցանցային ադմինիստրատոր։
Քննիչի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գողացված գումարը կազմում է 2 մլն դրամ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
21282 դիտում
11:46 02-10-2015
Մահվան ելքով վրաերթ Չարենցավան քաղաքում՝ «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկի դիմաց
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)