2303 դիտում
14:20 26-10-2017
ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 11-ի գործով դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց. tert.am
Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվող անձանցից 11-ի գործով քննությունը, որը գտնվում Արտուշ Գաբրիելյանի վարույթում, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2017/10/26/Artush-Gabrielyan/2522728]tert.am[/url]-ը։
11 ամբաստանյալներից Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալներից յուրաքանչյուրի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և մեղադրանքների ապացույցները ներկայացնելու մասին:
11 ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանի ու Արմեն Լամբարյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց`հիմնավորելով, որ գործն անջատելու մասին որոշման մեջ դատավորը ոչ օրինապահ է համարել իր պաշտպանյալներին:
Մեղադրող կողմն առարկեց միջնորդությանը` համարելով, որ այն անհիմն է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/10/26/Artush-Gabrielyan/2522728]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
52270 դիտում
19:00 11-05-2018
ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 11-ն ազատ չարձակվեցին. դատարանը մերժեց միջնորդությունները. Tert.am
Այս բաժնից
775 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»