Նավթի համաշխարհային գները հստակ դինամիկա չեն ցուցադրում
Նյու Յորքի և Լոնդոնի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գները տարբեր ուղղություններ են արձանագրել, այդ են վկայում առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Նյու Յորքի Nymex բորսայում WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.02 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 52.63 ԱՄՆ դոլար։
Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.12 տոկոսով և 1 բարելի դիմաց հասել 59,37 ԱՄՆ դոլար։