Նավթի համաշխարհային գները հստակ դինամիկա չեն ցուցադրում
Նյու Յորքի և Լոնդոնի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների տարբեր ուղղություններ են արձանագրվել, այդ են վկայում առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Նյու Յորքի Nymex բորսայում WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.04 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 53.92 ԱՄՆ դոլար։
Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.07 տոկոսով և 1 բարելի դիմաց հասել 60.40 ԱՄՆ դոլար։