7785 դիտում
09:51 27-10-2017
Վարչապետը մեկ այլ ազատ առևտրի գոտի է ստեղծում՝ կառավարության 100 տոկոս մասնաբաժնով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունն այս տարվա օգոստոսին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ստեղծած «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին առաջիկայում տարածք է տրամադրելու:
Բայց այս տնտեսական գոտուց բացի՝ առաջիկայում հարևանությամբ ստեղծվելու է ևս մեկը, որը ծրագրված էր վաղուց. այդ գոտու սեփականատերերից մեկը ՀՀ առևտրի արդյունաբերական պալատն է, մյուսը՝ կառավարությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու միտքը եղել է վաղուց՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք: Ավելին` Աբրահամյանն իր վարչապետության օրոք նույնիսկ այցելել էր Մեղրիի տարածաշրջանի այն հատվածը, որտեղ նախատեսվում է ստեղծել:
Ու, փաստորեն, ՀՀ վարչապետը նախորդ պայմանավորվածությունները կատարելու փոխարեն մեկ այլ ազատ առևտրի գոտի է ստեղծում՝ կառավարության 100 տոկոս մասնաբաժնով: Սա, թերևս, զարմանալի է, եթե հաշվի առնենք, որ երկու դեպքում էլ սեփականատերը պետությունն է, և անհասկանալի է այս մրցակցությունը ստեղծելը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
781 դիտում
19:10 16-02-2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է
2272 դիտում
10:28 23-11-2019
Արցախում 2019-ին10,4 տոկոս տնտեսական աճ է եղել, 2020-ին. 8 տոկոս է կանխատեսվում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
982 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»