211652_close_icon
views-count1235 դիտում article-date 16:05 11-06-2022

Մնում էր Քենեդու սպանության և Շուշին հանձնելու մեջ էլ ինձ մեղադրեին ու քրեական գործ հարուցեին, աբսուրդի ժանրից է․ «Երկիր մեդիա» ՀԸ-ի տնօրեն

Սա իսկապես հաղթանակ էր, որովհետև այն հիմքերը, որով նախաքննության մարմինը  քրեական գործ հարուցելուց 20 ամիս անց կալանքի միջնորդությամբ մտել էր դատարան, ուղղակի ծիծաղելի էին։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» ՀԸ-ի տնօրեն Բագրատ Եսայանը, որին կալանավորելու միջնորդությունը դատարանն այսօր մերժել էր, հայտնում է Tert.am-ը։
 

«Ի պատիվ դատավորի, ասեմ, որ նա կայացրեց արդարացի վճիռ, քանի որ այսօր մենք ականատես ենք բավականին անարդար որոշումների, վճիռների»,- ասաց նա։

Եսայանի համար անհասկանալի էր, թե ինչու ձերբակալումից անմիջապես 10 ժամ անց, քննիչը հապճեպ միջնորդություն ներկայացրեց դատարան։

Մանրամասները՝ սկզբնաղբյյուր կայքում։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի


 

Նմանատիպ նյութեր