3702 դիտում
21:34 27-10-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվող «Կլիմաթոն Երևան» հաքաթոնի ընթացքին
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված «Կլիմաթոն Երևան» առաջին հաքաթոնը: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Կայուն Էներգիայի Զարգացման Հիմնադրամի» կողմից անցկացվող միջոցառման նպատակն է մշակել նորարար և օպտիմալ լուծումներ` բարելավելու մայրաքաղաքի բնապահպանական և էներգետիկ կառավարումը, որոնց վերջնական նպատակը քաղաքի օդի մաքրմանը նպաստելն է: Ծրագրին մասնակցում են ավելի քան 40 ծրագրավորման և տվյալների վերլուծության մեջ հմուտ երիտասարդներ, ինժեներներ, երիտասարդ գիտնականներ և նորարարներ, բիզնես մտածողություն ունեցող կրեատիվ մարդիկ:
Հաքաթոնի ընթացքին հետևել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շրջելով ճեմասրահում և զրուցելով մասնակիցների հետ, քաղաքապետը ծանոթացել է բնապահպանական հիմնախնդիրների լուծման շուրջ երիտասարդների նորարարական մոտեցումներին ու առաջարկություններին: Ընդգծելով նախաձեռնության կարևորությունը, Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ միջոցառման շրջանակում ներկայացված լավագույն գաղափարները հետագայում հնարավորություն կստանան ընդգրկվել քաղաքային ծրագրերում:
Հարկ է նշել, որ Կլիմաթոնը կլիմայական մարտահրավերների մասին գլոբալ հաքաթոն է, որը նույն օրը միաժամանակ անցկացվում է աշխարհի 230 քաղաքներում: Յուրաքանչյուր քաղաք հաստատում է կլիմայական իր մարտահրավերը, այնուհետև 24 ժամվա ընթացքում մասնակիցները մշակում են այդ մարտահրավերի հետ կապված լուծումներ:
«Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը բացման հանդիսավոր արարողության իր խոսքում նկատել է, որ մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունեն բնակլիմայական խնդիրների կարգավորումն ու այդ համատեքստում առանձնացրել է մաքուր Երևանի գաղափարի իրագործումը:
«Այսօր մայրաքաղաքի առջև կան բնակլիմայական մի շարք մարտահրավերներ, որոնց լուծման ուղղությամբ քայլ առ քայլ իրականացվում են տարբեր ծրագրեր: Կլիմաթոնը լավ հնարավորություն է ևս մեկ քայլ անել՝ նորարարկան լուծումների միջոցով», - նշել է Հովիկ Մուսայելյանը:
«Կայուն Էներգիայի Զարգացման Հիմնադրամի» գործադիր տնօրեն Հասմիկ Բարսեղյանն էլ նշել է, որ միջոցառումը քաղաքի կլիմայական խնդիրների մասին խոսելու յուրօրինակ հարթակ է: Հաքաթոնը կբարձրացնի նաև իրազեկվածությունը կլիմայական և էներգետիկ խնդիրների մասին: Ի դեպ, նորարար լուծումներն այնուհետև կտարածվեն ամբողջ աշխարհում նախաձեռնող եվրոպական կառույցի՝ Climate-KIC-իև ԵՄ նորարարության և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի մեծ ցանցի շնորհիվ:
Հաքաթոնի շրջանակում փորձագետները ներկայացրել են քաղաքի էներգետիկ կառավարման, բնապահպանական և կլիմայական մարտահրավերները և լուծումների հիմնական ուղղությունները, որից հետո թիմերը սկսել են մշակել առաջադրված խնդիրների լուծումներ: «Կլիմաթոն Երևան»-ի արդյունքները կամփոփվեն 24 ժամ անց՝ հոկտեմբերի 28-ին: Լավագույնները հնարավորություն կստանան զարգացնել իրենց գաղափարներն ու դրանք կիրառել քաղաքում:
Նմանատիպ նյութեր
6037 դիտում
20:45 30-10-2017
Ամփոփվել են Երևանում առաջին անգամ անցկացվող «Կլիմաթոն Երևան» կլիմայական հաքաթոնի արդյունքները
3126 դիտում
12:51 04-01-2016
Տարոն Մարգարյանը հետևել է մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման ու ձնահեռացման աշխատանքների ընթացքին
4402 դիտում
17:18 21-10-2017
Տարոն Մարգարյանը հետևել է Երևանի քաղաքապետարանում մեկնարկած «Խելացի քաղաք» հաքատոնի ընթացքին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
631 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
667 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով