4861 դիտում
12:05 28-10-2017
Արցախի ՊԲ հրամանատարն ընդունել է Արցախում մեկնարկած հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի մասնակիցներին
Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է Արցախում մեկնարկած հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի մասնակիցներին:
Ինչպես հաղորդում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, բանակի հրամանատարը, կարևորելով քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդների դերը մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման և հանրային մթնոլորտի առողջացման տեսանկյունից, անդրադարձել է առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը, բանակաշինության ընթացիկ փուլի համալիր գործընթացներին:
Երիտասարդական ֆորումի մասնակիցները, շնորհակալություն հայտնելով բանակի հրամանատարին ընդունելության համար, նշել են, որ նման հանդիպումները օգտակար են երիտասարդական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների և կուսակցությունների երիտասարդական թևերի հետագա աշխատանքները առավել հասցեական կազմակերպելու առումով:
Նմանատիպ նյութեր
8546 դիտում
22:23 28-10-2017
Արայիկ Հարությունյանը ընդունել է «Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորում»-ի մասնակիցներին
Այս բաժնից
745 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
664 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1087 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը